00:00:00

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են. խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն

19:04, 14 նոյեմբեր 2018 Իրավական

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր զանգահարել են խմբակցություն, ցանկացել են զրուցել ֆրակցիայի ղեկավարի հետ, ապա հայհոյել ու սպառնացել են: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների: Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր