00:00:00

Արմեն Փամբուխչյանը՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման մասին

18:55, 14 նոյեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացման համար ներկայացված առաջարկը, որը հնարավորություն է տալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների լուծել խնդիրն՝ առանց խախտելու, շրջանցելու օրենքը, քննարկվել է տարբեր գերատեսչությունների, աջ ղեկով մեքենաներ ներմուծող քաղաքացիների, կազմակերպությունների ղեկավարների կողմից: Ի դեպ, աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ապա 1 տարվա ժամկետում ղեկի տեղափոխումն իրականացնելու առաջարկը հնչել է դեռևս ամիսներ առաջ աջ ղեկով մեքենաներ ներկրող քաղաքացիների և կազմակերպությունների ղեկավարների (այժմ՝ «Ղեկը աջ» նախաձեռնության) կողմից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր