00:00:00

Առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել է «Էյփլ» մոդելի պլանշետը. Տեսախցիկը ֆիքսել է

17:20, 14 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 1-ին քաղաքացին Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, անհայտ անձը խաբեությամբ, գումարը հետագայում տալու պայմանով, Երեւանում գործող խանութ-սրահներից մեկում վերցրել է իրեն պատկանող 450 000 ՀՀ դրամ արժողությամբ «Էյփլ» մոդելի պլանշետը, եւ առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել այն՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութ-սրահի տեսանկարահանող արքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը խանութ-սրահի աշխատակցից վերցնում պլանշետը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ  վարչական շրջանների քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=tx8sQ6eFNIE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր