00:00:00

Ավանում գիշերը դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար

16:25, 14 նոյեմբեր 2018 Իրավական

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել 36-ամյա Էդուարդ Մ.-ն եւ դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երեւանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին եւ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր