00:00:00

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն կմասնակցի արտահերթին

16:07, 14 նոյեմբեր 2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․ 1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։ 2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։ 3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր