00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ

15:55, 14 նոյեմբեր 2018 Իրավական

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին և կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր