00:00:00

Մեկ զույգ կոշիկի գողություն՝ խանութ-սրահից (տեսանյութ)

03:00, 14 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ըստ ՓԲ ընկերության ներկայացուցչի հաղորդման՝  2018թ. օգոստոսի  25-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում,  Երևան քաղաքում գործող առևտրի կենտրոններից մեկի խանութից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, միմյանց օժանդակելու շնորհիվ,  առերևույթ գաղտնի հափշտակել են տղամարդու մեկ զույգ կոշիկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ  վարչական շրջանների քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=BrayOqGJo-0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր