00:00:00

Տարոն Մարգարյանը աներորդու փոխարեն սանիկին է պատգամավոր «դարձնում»

22:24, 13 նոյեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում չկա։ Մենք տեղեկացանք, որ ցուցակում չկա նաեւ Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ վերջինս երկու անգամ անընդմեջ ընտրվել է պատգամավոր, սակայն խորհրդարանում դրսեւորել է բացառապես կոճակ սեղմողի դեր։ Մարգարյանի ու աներորդու փոխարեն, սակայն ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Արա Ճորուխյանը։  «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու եմ որպես պատգամավորի թեկնածու թիվ 1 ընտրատարածքում՝ Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում»,- ֆեյսբուքյան իր էջում ուրախությամբ գրել է Ճորուխյանը։ Վերջինս Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի սանիկն է և հորաքրոջ փեսան. Մարգարյանը եղել է նրա հարսանիքի քավորը: Ճորուխյանը Մարգարյանի քաղաքապետ աշխատած տարիներին եղել է ապօրինի շինարարության դեմ պայքարի վարչության պետը և աշխատանքից ազատվել է հոկտեմբերի 10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր