00:00:00

Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության շրջանակներում նախնական գնահատման առաքելությանը

21:19, 13 նոյեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանն այսօր բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում է անցկացրել՝ նվիրված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերությանը (NDC Partnership)։ Փոխնախարարը ողջունել է Գործընկերության պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խիստ կարևորում է գործընկերության հետ համագործակցությունը և իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և դրանց արդյունավետ իրականացման գործընթացին։ Հակոբ Սիմիդյանը պատվիրակներին է ծանոթացրել միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ նախարարության կողմից մարզերում և համայնքներում իրականացվող զարգացման մի շարք ծրագրերին և հույս հայտնել, որ Գործընկերության հետ սերտ համագործակցությունը հնարավորություն կտա բացահայտել ապակենտրոնացված համագործակցությանն ուղղված նոր եզրեր։ Տեղեկացնենք, որ ավելի քան 70 երկրների հետ համագործակցող գործընկերության նպատակն է աջակցել միացող երկրների կողմից հաստատված Ազգային մակարդակով սահմանված ներդրումների մշակման և արդյունավետ իրականացման գործընթացին:  Անդամ երկիրն ստանում է նպատակային և համակարգված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլորտային զարգացման քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցության հասանելիություն՝ նախանշված գործողությունների իրականացման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր