Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «կարմիր գծերին» և այն խոսակցություններին, որ նախկինում քննադատում էր դրանք, իսկ քաղաքապետ դառնալուց հետո որոշել է «կարմիր գծերից» գոյացած գումարն ուղղել մանկապարտեզների բարեկարգմանը, նշեց, որ «կարմիր գծերի» հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։
Անդրադառնալով հարցին, թե այսօր քաղաքապետարանի օրակարգում կա՞ Լենինգրադյան փողոցը Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հարց, Մարությանը պատասխանեց, որ նման հարցերը քննարկում են իրենց դաշինքում.