00:00:00

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

01:35, 08 նոյեմբեր 2018

Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը: Բարեկամության խումբը կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ արտահայտելով իրենց դրական տպավորությունները Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը: Հանդիպման ընթացքում բարեկամության խումբը վերահաստատել է Կանադայի և Հայաստանի միջև կապերի հետագա առաջխաղացման կարևորությունը և քննարկել փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված առաջիկա նախաձեռնությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր