00:00:00

Ադրբեջանում կանխվել է Նախիջևանի տարածքով Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը

00:36, 08 նոյեմբեր 2018 Իրավական

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ծառայողները կանխել են Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Թմրանյութը հայտնաբերվել է Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բեքեր Քյորօղլուի բեռնատարում: Հայտնաբերված 105,4 կգ քաշով հերոինը եղել է 104 փաթեթների մեջ: Թուրքիայի քաղաքացին փորձել է թմրանյութը Նախիջևանի տարածքով անցկացնել Թուրքիա և հասցնել Ստամբուլ: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան: Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր