00:00:00

Մարությանն ու Սարգսյանը չեն պայմանավորվել․ Շենգավիթի թաղապետը կփոխվի՞

20:49, 07 նոյեմբեր 2018

«Քաղաքապետարանի աշխատակազմում իրականացվող նշանակումները, վերանշանակումները, նոր աշխատակիցների ընդունման գործըթնացը դա  մեկ օրվա խնդիր չէ, այն ժամանակի մեջ արվող գործըթնաց է։ Այս պահի դրությամբ մենք գիտենք, որ մի քանի վարչական շրջանների ղեկավարներ շարունակում են պաշտոնավարել, եւ կատարում են իրենց վրա դրված պարտականությունները»։ Այս մասին,  Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե կադրային փոփոխությունները քաղաքապետարանում շարունակվելու են արդյո՞ք, եւ կամ մնալու են իրենց պաշտոնին այն վարչական շրջանների ղեկավարները, ովքեր դեռ աշխատում են։ Հակոբ Կարապետյանը նշեց, թե եթե փոփոխություն լինի քաղաքապետարանում, այդ թվում եւ վարչական շրջաններում հանրությունը դրա դիմաց կտեղեկանա։ Մեր հարցին, թե կան տեղեկություններ, որ մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի եւ Հայկ Մարությանի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն, որի Սարգսյանը կմնա թաղապետ, քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց, թե որեւ նման պայմանավորվածություն չկա։ «Որեւէ պայմանավորվածություն չկա։ Պայմաավորվածությունները եթե լինում են, դրանք ավելի շուտ ոչ թե պայմանավորվածություններ են, այլ քաղաքապետի եւ քաղաքապետարանի ընդհանուր աշխատանքի վեկտորը նշող պայմանավորվածություններ են, բայց այս կամ այն պաշտոնի, եւ մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարման շարունակականության վերաբերյալ որեւէ  պայմանավորվածություն չկա»,- ասաց Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քավոր սանիկական հարաբերություններ ունի։  Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր