00:00:00

Գյուղնախարարը` փոխվարչապետի ընկերությանը գրանտ տալու մասին (տեսանյութ)

20:29, 07 նոյեմբեր 2018

«Հիմնադրամի տնօրենը չէր կարող որևէ մեկին գրանտ տալ կամ չտալ: Մենք այդ գործընթացն արդեն հրապարակել ենք, նկարագրել ենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատգկանող ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու հարցին: Նշենք, որ Գեղամ Գևորգյանը նախկինում ղեկավարում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որը 35 հազար դոլար էր տրամադրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ չրի արտադրությամբ զբաղվող ընկերությանը: Մամուլում հրապարակումներ էին եղել, որ դրանից հետո փոխվարչապետն է Գեղամ Գևորգյանին առաջադրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար: «Գործընթացն սկսվել էր փետրվար ամսից, երբ պարոն Ավինյանն ընդհանրապես քաղաքականության մեջ չկար՝ որպես կառավարության անդամ: Գործընթացի փուլերի գերազանցապես բոլոր մասերը գրեթե անցած եղել են դեռևս նախքան իր փոխվարչապետ նշանակվելը: Եվ զուտ գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ: Գրանտը տրամադրելու համար եղել են տարբեր հանձնաժողովներ, որտեղ հիմնադրամի տնօրենը որևէ ներկայացուցիչ չի ունեցել: Հիմնադրամի տնօրենը չէր կարող նշանակել այդ անձանց կամ ազատել, որևէ կերպ ես՝ որպես հիմնադրամի տնօրեն, չէի կարող առնչություն ունենալ այդ գրանտի տրամադրմանը»,- նշեց  Գեղամ Գևորգյանը: Նա հերքեց նաև տեղեկությունները, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է իր թեկնածությունն առաջ տարել գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար: «Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից: Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին, ինչպես պարոն Ավինյանի, այնպես էլ կառավարության շատ անդամների հետ ունեմ գործնական լավ հարաբերություն: Ես 10 տարի աշխատել եմ կառավարման համակարգում»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարը հավելեց, թե չի կարող ասել՝ կառավարությունից ով է նկատել իր տաղանդն ու իրեն աշխատանքի հրավիրել: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/311449053009676/?__xts__[0]=68.ARDgOkEYaKJyMd0r0FoRxnEwv_9NamER4tZu40vXh6uenIGq80Ox4_bTKVEW_DU8mfQU-IypT1UURizkD6BRzmKDxEV_AIYLAHPBbMkzdOSnfGpJ43edDIwY8xvpbI5A_lQj4he5yGIvzI9AiXzdAgAXoZYstzL0T5HgTfPfceVOvIBwLksFQFxgOLBzLsxnwGQBYkkiyJbiUtL7&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր