00:00:00

Արարատի մարզպետը՝ Հովիկ Աբրահամյանի այգիների մասին (տեսանյութ)

20:17, 07 նոյեմբեր 2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ԱԺ-ումում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապօրինի ջրագծերն ու ստվերային այգիները հայտնաբերելու գործին: «Պարզ էր, բոլորը տեսնում էին այդ այգիները, բոլորը դրա մասին գիտեին, խոսում էին, մնում էր միայն փաստաթղթավորել այդ ամեն ինչը, խախտումը հայտնաբերել, լուսաբանել և վերջակետ դնել: Մեր մարզպետարանի, Արտաշատ ՋՕԸ աշխատակիցներն էին ներգրավված և Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները»,- ասաց նա: Գարիկ Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ էր իրականում տեղի ունեցել: «Մխչյան պոմպակայանից ջուրը, որը երեք խողովակներով մղվում է վեր, այդ խողովակներին միացել էին տարբեր ուրիշ մանր խողովակներով և ջուրը մղում էին, այսպես ասած, ստվերային այգիները ոռոգելու համար»,- ասաց նա: Այդ այգիները վերահսկողությունից դուրս մնացած այգիներ են եղել, որովհետև ՋՕԸ վերահսկողությունից դուրս են եղել: «Այսինքն՝ ջրառից գողություն էր արվում»,- հավելեց մարզպետը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/747384705612545/?__xts__[0]=68.ARCZqF7Uxgy7OQYUsSVJMo7xewFL2zXML9ntbI3C54ycKvDIrWsoCI077LWball5j9i7hIkKC5uKTRTj5xOclPHA4nVSRS0syYyL_rGLlLbtJJ08DyfcnD-4oVyLtYgYSP4O4G2_LUr7JE2C6e-xdGXL2hsD3RHnLXNzQXXojseAg4QIC-UtheoHY5odgw71-WSJqBh7XL7a_eep&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր