Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում եմ կայացրել։
Ընդգրկվելու եմ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, առաջադրվելու եմ Շիրակի մարզից` ռեյտինգային ընտրակարգով։
Ոչինչ չի փոխվել, այս անգամ ևս` մեր ամենակարևոր խնդիրը շարունակում է մնալ խաղաղության և համերաշխության մթնոլորտի պահպանումը, այն մթնոլորտի, որը միասին ենք ձևավորել։
Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ միայն ու միայն հանուն մեր Ժողովրդի ու Հայրենիքի անվտանգության։
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»։