00:00:00

Խանջյան փողոցում վեճն ավարտվել է դանակահարությամբ. միջադեպին մասնակցել է 9 երիտասարդ

00:11, 07 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա Համլետ Ն.-ն: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց Համլետ Ն.-ն, 17-ամյա Դերենիկ Մ.-ն, 17-ամյա Ալբերտ Ս.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 17-ամյա Նաիրի Ս.-ն եւ 17-ամյա Կարեն Ս.-ն վիճաբանել են 18-ամյա Նարեկ Կ.-ի, 18-ամյա Լեւոն Ս.-ի, 18-ամյա Կամո Կ.-ի հետ, ինչի ընթացքում Նարեկ Կ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Համլետ Ն.-ին: Նարեկ Կ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր