00:00:00

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

23:58, 06 նոյեմբեր 2018

Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը: Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին: Կոտրվել է կենդանու աջ ազդրը: Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր