00:00:00

Ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 234 դատապարտյալ

23:18, 06 նոյեմբեր 2018 Իրավական

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16,  «Արթիկ» ՔԿՀ - ից՝ 18, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 32, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 10-ը, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 23, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 19, «Սևան» ՔԿՀ-ից՝ 63, «Կոշ» ՔԿՀ -ից՝ 27 եւ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր