00:00:00

Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել

22:39, 06 նոյեմբեր 2018 Իրավական

Ռուսաստանում դատապարտված եւ պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյան այսօր՝ նոյեմբերի 6-ին, համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանը։ «Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հազիվ պրծանք։ Վերջին թղթերն եմ ստորագրում ու դուրս գամ»,– ասաց նա։ Նշենք, որ մայիսին նրան մերժել էին պայմանական վաղաժամ ազատ արձակվել։ Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր