00:00:00

Հայտնի է Արսենալի` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

21:59, 06 նոյեմբեր 2018 Սպորտ

«Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը քվեարկության արդյունքում ճանաչվել է «զինագործների»` հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբեր ամսին «Արսենալի» կազմում 6 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ: Այդ խաղերից 5-ում «զինագործները» հաղթել են, մեկն ավարտել են հաշտությամբ: Օբամեյանգն «Արսենալի» պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով ստացել է ձայների 55%-ն ու իր հետևում թողել Մեսութ Օզիլին և Ալեքսանդր Լակազետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր