00:00:00

Ոստիկանությունում կստեղծվի նոր պարեկային շարժական ծառայություն

15:13, 06 նոյեմբեր 2018

ՀՀ ոստիկանությունում 2019 թվականին նոր պարեկային շարժական ծառայություն կստեղծվի: Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ներկայումս ոստիկանության պարեկային գործող ստորաբաժանումները ներգրավվում են բացառապես հասարակական կարգի պահպանման խնդիրների իրականացմանը և օժանդակում հանցավորության հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունեությանը: Պարեկային նոր ծառայության նպատակը պետք է հանդիսանա քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելը նրանց կողմից սեփական իրավունքները և օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին, երթևեկության կազմակերպումը խցանումների զանգվածային միջոցառումների, դժբախտ պատահարների, այդ թվում տեխնածին աղետների ու արտակարգ այլ իրավիճակների ընթացքում»,- ասաց Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանությունը 2019 թվականին նաև մի շարք այլ բարեփոխումներ է նախատեսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր