00:00:00

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանը

18:43, 06 նոյեմբեր 2018

Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, նոյեմբերի 6-8-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը: Աշխատանքային այցով Ստրասբուրգում է ԵԽ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվում է Տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն եւ էթիկական վարքագիծը խորագրով: Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրես նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի Եվրոպայի համայնքներում ռեգիոններում տեղական մակարդակում քվեարկելու իրավունքը՝ որպես միգրանտների եւ տեղահանված անձանց երկարաժամկետ հաջող ինտեգրացիայի կարեւոր տարր թեմայով զեկույց: Այն վերաբերում է ԵԽ անդամ երկրներում միգրանտների եւ տեղահանված անձանց քվեարկելու իրավունքին: Նոյեմբերի 7-ին Կոնգրեսում քննարկման կդրվի Տեղական եւ ռեգիոնալ կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց համար եվրոպական վարքագծի կանոնակարգի վերանայում խորագրով զեկույց: Հաշվի առնելով՝ կոռուպցիան իր բոլոր ձեւերով սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման եւ սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը սահմանում է էթիկական վարքագծի հիմնական սկզբունքներ եւ չափանիշներ բոլոր այն անձանց համար, որոնք ներգրավված են տեղական եւ ռեգիոնալ կառավարման մեջ: Թափանցիկությանն ու բաց կառավարմանը վերաբերող հարցերը եւս կլինեն օրակարգային: Նախատեսվում է նաեւ Կոնգրեսի Խարտիայի վերանայում: Նոյեմբերի 7-ին նախատեսվում է Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունելություն, նոյեմբերի 8-ին տեղի կունենա Կոնգրեսի պատվավոր անդամներին Կոնգրեսի մեդալով պարգեւատրման արարողություն: ԵԽ Կոնգրեսը կքննարկի նաեւ Նիդերլանդներում տեղական ընտրությունների, Սլովենիայում, Լիտվայում, Վրաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցներ: Կքննարկվի նաեւ Մոլդովայի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ տեղական ընտրությունների վերաբերյալ զեկույց: Կքննարկվեն նաեւ համայնքներում ճնշումներին առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր