00:00:00

Օրենքի առջեւ բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի. բոլորն էլ պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից. Վ. Օսիպյան

17:42, 06 նոյեմբեր 2018

Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ես պարտավոր եմ եւ երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու նրանց ով լինելուց: Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լինելու են ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, լիարժեք տիրապետում ենք իրավիճակին: Օրենքի առջեւ բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», - ընդգծեց Օսիպյանը: Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր