00:00:00

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի

17:03, 06 նոյեմբեր 2018

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են», - գրել է Արայիկ Հարությունյանը։ Այս տարվա հունվարի 19-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Ավելի ուշ մի քանի անգամ նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրել էր, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանն ընդգրկված չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր