00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ. այդ առումով ընթանում են խորհրդակցություններ. Կ. Նազարյան

15:51, 06 նոյեմբեր 2018

Հավանաբար արդեն տեղյակ եք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ եւ առաջարկությամբ: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը եւ հարց ուղղեց, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն քննարկվելու է այդ գագաթաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն եւ եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի: Ի պատասխան Կարեն Նազարյանն ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»: Հիշեցնենք, որ օրերս Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Արդեն մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնում Հայաստանն առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Թեկնածու է առաջադրելու նաեւ Բելառուսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր