00:00:00

Վահե Գրիգորյանը հայտնում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով նոր զարգացման մասին

00:59, 06 նոյեմբեր 2018 Իրավական

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարտի 1-ի գործով նոր զարգացման մասին: Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը։ «18/10/2018թ․-ին հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության յուրացման մեղադրանքի/կասկածի հիմքով կալանքը կիրառվել էր անհիմն՝ նրա անձնական ազատության իրավունքի խախտմամբ : 02/11/2018թ․-ին ՄԻԵԴ-ը տեղեկացրել է պրն Ոսկերչյանի փաստաբան պրն Մուշեղ Շուշանյանին, որ 16/10/2018թ․-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն է հաղորդակցել Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի 2-րդ գործը, որն արդեն վերաբերում է պրն Ոսկերչյանի դեմ մեղադրանքի գործով դատաքննությանը եւ դրա արդյունքում նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելուն՝ «իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար»։ Այս գործի փաստերի շարադրանքին կարող եք ծանոթանալ կից հղումով։ Սա 1-ին գործն է եւ 1-ին անգամն է մարտիմեկյան «արդարադատության» առնչությամբ ՄԻԵԴ կողմից քննվող գործերի ողջ համատեքստում, որ ՄԻԵԴ-ը գործի քննության մեջ ներառել է նաեւ Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիայի 18 հոդվածի վերաբերյալ հարցադրում։ Այս հոդվածն իր մեկնաբանության եւ կիրառման ողջ իմաստով վերաբերել է քաղաքական հետապնդումների արգելքին։ Այլ խոսքով, եթե ՄԻԵԴ նախկինում քննության հարցադրումներից ինչպես եւ արդեն իսկ կայացրած Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի վճռով իրավական դիրքորոշումներից անուղղակիորեն, հիմա այլեւս մարտիմեկյան հետապնդումների ողջ համատեքստի նկատմամբ քննությունն իրականացնելու է նաեւ քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումների արգելքի խախտման վերաբերյալ։ Սա շրջադարձային կետ է մարտիմեկյան համատեքստին առնչվող բոլոր գործերի խմբի համար եւ միջազգային եւ ներհայաստանյան դատարաններում եւ այլ վարույթներում։ ՄԻԵԿ 18 հոդվածով նախատեսված խախտման ճանաչմամբ հայաստանյան ատյաններում քաղաքական հետապնդումների բացառման կանոնի հիմքով մարտիմեկյան գործի ամբողջական վերաքննությունը միջազգային իրավունքի թելադրանք է դառնալու՝ այս համատեքստին վերաբերող բոլոր քրեական գործերը վերաբացելու եւ վերաքննելու հրամայականով»,- գրել է Հակոբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր