00:00:00

Ռուս զինծառայողի սպանության համար մեղադրվող Արման Ջանջուղազյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

00:36, 06 նոյեմբեր 2018 Իրավական

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության համար մեղադրվող 22-ամյա Արման Ջանջուղազյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հոկտեմբերի 31-ի դատավճռով Ջանջուղազյանի նկատմամբ սահմանվել է առավելագույն պատիժ՝ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանության և սառը զենք կրելու համար։ NEWS.am–ի հետ զրույցում Ջանջուղազյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը ասաց, որ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ չափազանց խիստ պատիժ է նշանակել։ Նա նշեց, որ դատական ակտի օրինակը ստանալուց հետո իր պաշտպանյալի հետ կքննարկի այն բողոքարկելու հարցը։ Ըստ մեղադրանքի՝  Արման Ջանջուղազյանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ին, կրոնական մոլեռանդության շարժառիթով Գյումրու Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում դանակով մի քանի անգամ հարվածել է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով նրան։ Ջանջուղազյանն իրեն հայտարարել էր իսլամի հետևորդ, սակայն դատարանում այդ մասին հրաժարվել է ցուցմունքներ տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր