00:00:00

Արսեն Թորոսյանն ընդունել է «Էլսմեդ» առողջապահական լուծումներ» կազմակերպության գործադիր տնօրենին

18:57, 05 նոյեմբեր 2018

 «Էլսմեդ» առողջապահական լուծումներ»  կազմակերպության գործադիր տնօրեն Գենադի Լեյդերմանն  առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին է ներկայացրել իրենց կազմակերպության առաքելությունը: Մասնավորապես նա նշել է, որ մասնագիտացած են աշխարհում առողջապահական կազմակերպություններ կյանքի կոչելու գործում: «Ավելի քան 20 տարվա փորձը  թույլ է տալիս համագործակցել թե պետական, թե մասնավոր կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով տեղական պահանջարկը` ավելի քան 24 երկրում բժշկական կազմակերպություններ գործարկելու 250 նախագիծ ենք իրականացրել»,- ընդգծել է Գենադի Լեյդերմանը: Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին` մասնագետների վերապատրաստում, բժշկական սարքերով  ապահովում, սպասարկում, հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացում: Որպես գերակայություն նախարարը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտը, առկա վիճակը, ծառայությունների աշխարհագրությունը: Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության եզրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել որոշակի ուղղություններով գործակցություն սկսելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր