00:00:00

Արա Մինասյանը չի կալանավորվի. փաստաբան

00:23, 05 նոյեմբեր 2018 Իրավական

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի․ առաջին ատյանի դատարանը մերժել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը: «Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու նիստը երեկ էր սկսվել,այսօր շարունակվեց եւ  դատարանը որոշում կայացրեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մենք մինչ այդ ներկայացրել էինք բոլոր առարկությունները, որ բացակայույմ են կալանքի կիրառման պայմանները, մասնավորապես, հիմնավոր կասկածը բացակայում է, բացակայում  են նաեւ կալանքի կիրառման հիմքերը, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատական ակտի պատճառաբանական մասը դեռ չեն ստացել: Փաստաբանը հավելեց, որ Արա Մինասյանին առաջադրված  մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, նույնիսկ հիմնավոր կասկածն է բացակայում, այսինքն՝ նրա առնչությունն առաջադրված մեղադրանքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր