00:00:00

ԱՄՆ-ը չեղարկել է 2 թուրք նախարարների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

01:10, 04 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի դեմ սահմանած պատժամիջոցները Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով արգելվել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը Միացյալ Նահանգներ։ Բացի դրանից սառեցվել էին այդ երկու նախարարների նյութական միջոցները ԱՄՆ-ում։ Ըստ Թուրքիայի կառավարության խոսնակ Օմեր Չելիքի՝ դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպունից հետո: Թուրքիան էլ իր հերթին չեղարկել է ԱՄՆ-ի ներքին գործերի ու արդարադատության նախարարի դեմ կիրառած պատասխան պատժամիջոցները: Նշենք, որ ամերիկյան կողմը պատժամիջոցները կիրառել էր Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին երկար ժամանակ ազատ չարձակելու համար: Սակայն հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստի արդյունքում Բրանսոնին ազատ արձակելու և երկրից դուրս գալու արգելքը վերացնելու որոշում էր կայացվել, ինչից հետո պատժամիջոցներն արդեն կորցրել էին իրենց իմաստը:
Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր