00:00:00

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի

20:04, 03 նոյեմբեր 2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, երբ ունենանք, մոտ օրերս կհրապարակենք»,- ասաց Խաժակյանը: Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա արտահերթ ընտրություններին: Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առանց «Լույս» դաշինքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր