00:00:00

Երբեւէ ՄԻՊ-ի աշխատակազմն այսքան ծանրաբեռնված չի աշխատել. Արման Թաթոյանը թվեր ներկայացրեց

11:21, 03 նոյեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շատ ծանրաբեռնված է աշխատում, երբեւէ այսքան ծանրաբեռնված չի եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ընդգծեց, որ ծանրաբեռնվածությունը զգալի է եւ սկզբունքային: «Եթե համեմատություն անցկացնենք նախորդ տարիների հետ, ամիսներ կան, որ բողոքներն ու գանգատները մոտ 10 անգամ գերազանցում են: Ընդհանուր առմամբ, 2016-ին մենք ստացել ենք 5113 բողոք, 2017-ին՝ 6417, իսկ այս տարվա 10 ամիսներին այդ թիվն արդեն մոտ 10 հազար է կազմում: Բացի այդ, մոտ 3 անգամ աճել է այցելություններ ազատազրկման վայրեր»,-ասաց Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր