00:00:00

Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համաբարձումյանին

02:58, 03 նոյեմբեր 2018 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատական հայց կներկայացնեն գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ: Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ «սկզբից մինչև վերջ կեղտոտ սուտ» է Համբարձումյանի այսօրվա հայտարարությունը, թե 2008-ին խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին, որպեսզի չխանգարեն իրեն գործարք կնքել արաբների հետ: «Կեղտոտ սուտ է, բնականաբար, նման բան տեղի ունենալ չէր կարող: Մենք դատական գործընթաց ենք սկսելու և պահանջելու ենք, որպեսզի այդ կինը դատարանում պատասխան տա և ներողություն խնդրի իր հայտարարությունների համար: Այն, ինչ այսօր ասել է Համբարձումյանը, սուտ է»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31