00:00:00

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կասկածում է Հայաստանում այսքան արագ ընտրությունների անհրաժեշտությանը

20:29, 02 նոյեմբեր 2018

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավական քիչ ժամանակ են թողել խորհրդարանի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների պատրաստման համար՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Ես, իրականում, անձամբ մտածում եմ, որ դա շատ կարճ ժամանակահատված է, սակայն ես զարմացած չեմ, քանի որ հասկանալի էր՝ Հայաստանի կառավարությունը համախմբում է ուզում, հանրային աջակցություն է ուզում, իր լեգիտիմության աջակցությունը»,- «Վալդայ» ակումբում բանակցությունների ժամանակ ասել է նա։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի օրը խորհրդարանի արձակման եւ օրենսդիր մարմնի ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու մասին մասին հրամանագիր է ստորագրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր