00:00:00

Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում

19:00, 02 նոյեմբեր 2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության  գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի առաջիկա խորհրդի նիստում: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ-Նովոստի»-ն, Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ պաշտոնից ազատումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա: «Ինչպե՞ս կարող է այն ազդել, եթե մենք աշխատում ենք Հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ուղղությամբ: Ինչպե՞ս մենք աշխատել ենք , այդպես էլ կշարունակենք աշխատել», - ասել է Սեմերիկովը: Միևնույն ժամանակ, նա ասել  է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն են որոշելու են, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: Նա չի բացառել, որ այս հարցը քննարկվելու է նոյեմբերի 8-ին կազմակերպության առաջիկա խորհրդի նիստում: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր