00:00:00

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5 հասցեում

22:27, 02 նոյեմբեր 2018 Հասարակություն

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով: Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել  ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապօրինի կառուցապատման ցանկացած դեպք կասեցվելու է, որից հետո կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված վարչարարություն:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30