00:00:00

Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրենը, հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է շուրջ 10 միլիոն դրամ (տեսանյութ)

21:56, 02 նոյեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ յուրացման խոշոր դեպք են բացահայտել։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018 թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=yaKZj3eLE60

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր