00:00:00

Մեկ օրում գրանցվել է հանցագործության 59 դեպք. Շորթում, կողոպուտ, փաստաթղթերի կեղծում

19:48, 02 նոյեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի եւ կաշառակերության 5-ական, անձի առեւանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, սպանության սպառնալիքի եւ պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր