00:00:00

Գ. Ծառուկյանին պատկանող ընկերության շինարարության վերաբերյալ գրությանը 30 օրում չեն պատասխանել, ինչից հետո թույլատրվում է շինարարություն իրականացնել. շինությունն ապօրինի չէ. Ի․ Տոնոյան

18:47, 02 նոյեմբեր 2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրառում է արել, որ  Աբովյան 5 հասցեում շինարարություն է կասեցվել, գրում է tert.am-ը: «Աբովյան 5-ում կասեցվեց ապօրինի շինարարությունը: Կարիք եղավ ներգրավել նաև ոստիկանական ուժեր: Կառուցապատողները պետք է հասկանան, որ դիմադրելը սխալ է և միայն ավելորդ լարվածություն է առաջացնում:  Երևանում ապօրինություններ չեն լինելու»: Լրատվամիջոցները նշում են, որ կառուցվող շինությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն է իրականացնում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պարզաբանելով ապօրինի շինության կասեցման մասին լուրերը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը որևէ ապօրինի շինարարություն չի իրականացնում: «Որևէ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում, որովհետև հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր