00:00:00

Համբարձումյանը հաստատում է՝ կաշառք տվել է Արամ Հարությունյանին (տեսանյութ)

17:57, 02 նոյեմբեր 2018 Իրավական

Գործարար Սիլվա Համբարձումյանը հաստատում է. խոշոր կաշառք է տվել ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց գործարարը ։ Համբարձումյանի խոսքով՝  գումարը փոխանցել է Արաքս Դիլանյանի հաշվին, վերջինն էլ՝ Արամ Հարությունյանի ազգականների, ընկերների հաշիվներին։ Հստակեցնող հարցին, թե ինչի համար է 6 մլն դոլար փոխանցել Արամ Հարությունյանին, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Հանքեր ձեռք բերելու համար կաշառք էր: Հանքերը ձեռք բերեցինք, և անմիջապես զրկեցին»: Նա նաև պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, իսկ այն ժամանակ կաշառք տալու համար պատիժ չէր նախատեսվում: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավոր է կալանավորվելու՝ կաշառքի գործով։ «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օպարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դասպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասել էր Փաշինյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/357139335032217/?__xts__[0]=68.ARB3u7nR6Qaf6gQ-BA_i-9nEWrssOOLFRO04vza9PTl0wf63BOVn3tbWPAunpJKZtqeOPvJ5pi8_HyzZC41tcLiwLEYb-_ClHQKEv-Feyys-U_c1-od5BOwhnMUi1WNKL-UBy2KRw9g8obpgyBMlB32Ry7v4J5wIudhUTAoG9zLk7bSA9KCcz-KhQAN0m_Cy_JV5xRCy7F7v9aCd&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր