00:00:00

Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու. Ժիրայր Սեֆիլյան

17:45, 02 նոյեմբեր 2018

Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանն ազատ են լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անազատության մեջ գտնվողներին: Նա, մասնավորապես, գրել է. «Չի դադարում Սասնա Ծռերի, հատկապես՝ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի, հասցեին վայրահաչը, թե նրանք օրենք են խախտել եւ նույնիսկ մարդասպան են։ Նրանք ապստամբ են եւ անպարտ են օրենքի առաջ։ Մարդկանց սպանել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրա կառավարած հակահայ և հակամարդ համակարգը։ Ընդունված համաներումը, այն էլ կիսատ֊պռատ, ժողովրդի ճնշման տակ կատարված առավելագույն հնարավորն էր, որին ունակ էր մեռնող համակարգը։https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/2138765792854174 Բնական է, որ նա չէր կարող ճանաչել ապստամբության իրավունքը եւ ամբաստանելու կամ համաներելու փոխարեն ազատել ու մեծարել ապստամբներին։ Սակայն այս ամենը խիստ ժամանակավոր է։ Կարճ ժամանակ անց Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը ժողովրդի կամքի ուժով կլինեն ազատ եւ բոլորիս հետ միասին կմասնակցեն Հայրենիքի շենացման ու հզորացման գործին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր