00:00:00

Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակի զարգացումից. Լավրով

13:43, 02 նոյեմբեր 2018

Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերել դժվար թե ստացվի, քանի դեռ Հայաստանի քաղաքական իրավիճակը չի կայունացել, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հասկանում ենք, որ մինչև բուռն ներքաղաքական գործընթացները չավարտվեն, որոնց մենք հետևում ենք, հազիվ թե դիտարկվեն հստակ տարբերակներ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի խնդրի լիարժեք կարգավորման համար», - ասել է Ս.Լավրովը՝ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր