00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտում է Երևանում ԼԳԲՏ ֆորումի անցկացումը

01:47, 02 նոյեմբեր 2018

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հայտարարություն է տարածել նոյեմբերին Երևանում նախատեսված ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ: «Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանում արվամոլների նախաձեռնությամբ ֆորում անցկացնելու մասին լուրերով: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ: Գարեգին երկրորդը նաև նշել է, որ հայ եկեղեցին դատապարտում է հասարակությունում մասսայական անկարգություններ հրահրելու փորձերը, համասեռամոլության ցանկացած գովազդն ու քարոզը, ինչը հարցականի տակ է դնում երկրի զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր