00:00:00

Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան

00:59, 02 նոյեմբեր 2018

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է եւ վտանգավոր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք նաեւ, որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող եւ շրջափակված Հայաստանի համար «կյանքի ճանապարհ» էր: ԱՄՆ-ով, կամ որեւէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի: Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք: Չմոռանաք երբեք նաեւ այն կարեւորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման եւս գոյություն ունի, եւ այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը: Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք: Աղմկահարույց հայտարարություններից հետո պատրաստ եղեք առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր