00:00:00

Պետք է գործի ազատությունից զրկված անձին ազատ արձակման նախապատրաստելու մեխանիզմ

19:40, 01 նոյեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը: Օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների վրա: Մասնավորապես, ուսումնասիրություններ են կատարվել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման, նույնականացման քարտերի տրամադրման, ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում կարգապահական տույժի կիրառման հետաձգման հնարավորության և ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ: Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների երաշխավորման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ`http://www.ombuds.am/images/Iravakan_dirqoroshum.pdf

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր