00:00:00

Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով

21:40, 01 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Քննչական կոմիտեում քննվող գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ի հայտ եկել նրանց վերաբերյալ, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՔԾ:  Նրանք կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, հարցաքննել են վկայի կարգավիճակով, չեմ հիշում՝ գործը հետ ուղարկվել է ՔԿ, թե ոչ»,-նշել է  Սասուն Խաչատրյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր