00:00:00

ՀՔԾ-ն չի պատրաստվում Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել

16:04, 01 նոյեմբեր 2018 Իրավական

Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին: Այս մասին,  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին», - նշեց նա: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ, հաշվի առնելով Մ. Գրիգորյանի առողջական վիճակը՝ ՀՔԾ-ն խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես գա, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Նման մտադրություն այս պահին դեռևս չկա, քանի որ չեն վերացել կալանքի տակ պահելու հիմքերը»։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանի հնարավոր հարցաքննությանը, ՀՔԾ պետը նշեց, որ «հարցաքննվելու են բոլորն, ովքեր կարող են կապ ունենալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր