00:00:00

«Օրենքով գող» դառնալու ցանկություն ունեցող Առուշանյանը կանչվել է ոստիկանություն

02:24, 01 նոյեմբեր 2018 Իրավական

Գորիսի երիտասարդ քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնվել է հերթական աղմկահարույց միջադեպի կենտրոնում։ Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Առուշանյանը ավագանու նիստի ընթացքում վիճաբանել է Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանի հետ։ Վիճաբանությունն, ապա նիստերի դահլիճից տեղափոխվել է միջացք, որտեղ էլ ջահել քաղաքապետը ազատություն է տվել ձեռքերին։ Իհարկե Առուշանյանը, ով քաղաքապետի պաշտոնին հասել է բացառապես հոր, (այս պարագայում ոչ միայն կեսնսաբանական, այլ նաեւ քաղաքական) շնորհիվ, չոր «ատկազ» է եկել, հայտարարելով, որ քաղաքապետարանում որեւէ միջադեպ տեղի չի ունեցել։ Սակայն ոստիկանությունից դեռ օրեր առաջ էին Irakanum.am-ին հայտնել, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննչական գործողություններ են կատարվում։ Այսօր արդեն Առուշանյանը կանչվել է ոստիկանություն, որտեղ եւ բացատրություն է տվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Առուշանյանը միջադեպի հենց առաջին օրը փորձել է հարթել իրավիճակը։ Նա մտերիմների շրջանում հայտարարել է, որ իր «հագով» չէ ոստիկանություն գնալն ու այնտեղ բացատրություն ներկայացնելը։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երևանում փորձել հարաբերություններ հաստատել: Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երևանից: Փաստորեն բանակից ամեն կերպ խուսափող երիտասարդը դեռ հույսեր ունի, որ օրերից մի օր իրեն կհռչակեն գող, դրա համար էլ նեղսրտել է, որ ոստիկանություն է կանչվել։ Առուշ Առուշանյանը, ով քաղաքապետ է ընտրվել նախկին իշխանությունների կառավարման ժամանակ, ամենայն հավանականությամբ մնացել է հնի ազդեցության տակ։ Երկրում իրավիճակ է փոխվել, եւ անպատժելիներ այլեւս չկան։ Հեղափոխությունը, եթե անգամ Սյունիք չի հասել, դա դեռ չի նշանակում, որ այն շրջանցելու է անպարտելի թվացող եւ պատեհ- անպատեհ առիթով նախկիններին քննադատող եւ «առյուծի» դերում հանդես եկող Առուշանյանին։ Նշենք, որ այս միջադեպը Գորիսի երիտասարդ քաղաքապետի մասնակցությամբ միակը չէ։ Նախորդ տարի ապրիլին Սյունիքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը թիմակիցների հետ փորձել էր հարձակում գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին, սակայն քրեական գործ չհարուցվեց, եւ Առուշանյանը ջրից չոր դուրս եկավ։ Այս անգամ դժվար թե հաջողվի։ Նա արդեն ոստիկանության ճանապարհը լավ գիտի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր