Armtimes.am-ի տեղեկություններով, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կանչվել է ոստիկանություն:
Առուշանյանը ոստիկանություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու ադամ Լյովա Արզանյանին ծեծելու դեպքի վերաբերյալ բացատրություն տալու:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այս դեպքը փորձ է արվում կոծկել. միջադեպից տուժած Լյովա Արզանյանը չի բողոքում՝ նշելով, թե ինքը ծեծի չի ենթարկվել:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամին, որ վերջինս ուշաթափվել է: Թեեւ դեպքին ականատես են եղել ավագանու տասնյակ անդամներ, սակայն նրանք ոստիկանությունում նշում են, թե ծեծ տեղի չի ունեցել: Ինքը՝ Առուշանյանը, նույնպես մեր զրույցում հերքել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։